Մինչև հրաժարականիս դիմումը չստորագրվի, ես, ամեն դեպքում, աշխատելու եմ. Սմբատ Գոգյան |tert.am|
12:29 - 21 մայիսի, 2020

Մինչև հրաժարականիս դիմումը չստորագրվի, ես, ամեն դեպքում, աշխատելու եմ. Սմբատ Գոգյան |tert.am|

tert.am: Մինչև հրաժարականիս դիմումը չստորագրվի, ես, ամեն դեպքում, աշխատելու եմ: Այս մասին ասաց Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահ Սմբատ Գոգյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե մամուլի հրապարակումների համաձայն՝ իշխանության տարբեր ներկայացուցիչներ դեմ են իր հրաժարականին և հույս ունեն՝ դիմումը չի ստորագրվի:

Նա ոչ հաստատեց, ոչ հերքեց լուրերը, որ հրաժարականի դիմումից հետո հանդիպել է վարչապետի հետ՝ նշելով, թե չի ցանկանում մեկնաբանել մամուլի հրապարակումները, և եթե ասելիք լինի, գրառում կկատարի:

Հարցին՝ իր հետ խոսակցություններ եղե՞լ են այլ պաշտոնի նշանակվելու մասին, Գոգյանը պատասխանեց. «Քանի դեռ ԲՈԿ-ի նախագահ եմ, ուրիշ պաշտոնի մասին ոչ մտածել եմ, ոչ խոսել եմ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել