Նորքի տուն-ինտերնատի՝ կորոնավիրուսով վարակված 15 տարեցներից 12-ը գտնվում են հիվանդանոցում․ մեկի վիճակը ծայրահեղ ծանր է |tert.am|
12:45 - 22 մայիսի, 2020

Նորքի տուն-ինտերնատի՝ կորոնավիրուսով վարակված 15 տարեցներից 12-ը գտնվում են հիվանդանոցում․ մեկի վիճակը ծայրահեղ ծանր է |tert.am|

tert.am: Երևանի Նորքի տուն-ինտերնատում այս պահին կա կորոնավիրուսով վարակված 15 տարեց, որոնցից 12-ը գտնվում են հիվանդանոցներում: Մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսների վիճակը կայուն է: Մահվան նոր դեպքեր չունենք: Այս մասին ասաց  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ ևս 3 հաստատված դեպք կա, սակայն ախտանիշներ չունենալու պատճառով մեկուսացված են տուն-ինտերնատում, և նրանց հոսպիտալացնելու կարիք չի առաջացել:

Հարցին, թե արդյոք վարակի տարածման աղբյուրը պարզ է, Մարտիրոսյանը պատասխանեց, որ հստակ չեն կարող ասել, որովհետև փետրվարի 27-ից հաստատությունը մեկուսացման ռեժիմում է գտնվել և ապրիլի 21-ից սկսած՝ հաստատությունն ընդհանրապես փակ ռեժիմում է գտնվել, և նույնիսկ աշխատողները մուտք ու ելք չեն արել, հերթափոխով են աշխատել, բայց մնացել են հաստատությունում:

«Սակայն մեկ բացառություն ենք ունեցել, երբ անկողնային հիվանդների բաժնում գտնվող մի կնոջ վիճակ է վատթարացել, և մոտ 21-22 օր առաջ նրան տեղափոխել են «Էրեբունի» հիվանդանոց: Երբ կինը հիվանդանոցից վերադարձել է, հաստատությունում կնոջը թեստավորել են, պատասխանը բացասական է եղել: Այնուամենայնիվ, կնոջը մեկուսացրել են՝ անվտանգություն ապահովելով, բայց քանի որ կինը չէր կարող միայնակ կարիքները հոգալ, սնվել, նրա մասին սանիտարներից մեկն է հոգ տարել , առաջին ախտանիշներն այդ կնոջ մոտ են  ի հայտ եկել»,- պատմեց մամուլի խոսնակը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել