Պակիստանում ուղևորատար ինքնաթիռ է վթարի ենթարկվել |armenpress.am|
16:19 - 22 մայիսի, 2020

Պակիստանում ուղևորատար ինքնաթիռ է վթարի ենթարկվել |armenpress.am|

armenpress.am: «Պակիստանի ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռը վթարի է ենթարկվել այդ երկրի Կարաչի քաղաքում:

Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Geo հեռուստաընկերությանը:

Ինքնաթիռը թռիչք էր կատարում Լահորայից դեպի Կարաչի, այն վթարի է ենթարկվել օդանավակայանի մոտ: Կադրերից երևում է, որ ինքնաթիռի ընկնելու վայրում սև ծուխ է բարձրանում:

Նշվում է, որ վթարի ենարկվածը Airbus A320 ինքնաթիռ է, որի մեջ եղել է 90 ուղևոր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել