Քաղավիացիայի կոմիտեն ներկայացնում է առաջիկա օրերին տարբեր քաղաքներից դեպի Երեւան կայանալիք չվերթների ժամանակացույցը
17:39 - 22 մայիսի, 2020

Քաղավիացիայի կոմիտեն ներկայացնում է առաջիկա օրերին տարբեր քաղաքներից դեպի Երեւան կայանալիք չվերթների ժամանակացույցը

Ս․ թ. մայիսի 23-ին կիրականացվի Երևան-Վորոնեժ-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (Երևանից մեկնում ժամը 12:00, ժամանում դեպի Երևան ժամը 17:20): Այս մասին հայտնում է ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն։

Ս. թ. մայիսի 23-ին կիրականացվի Կրասնոդար-Երևան չվերթը Azimuth ավիաընկերության կողմից (ժամանում 17:40):

Ս. թ. մայիսի 25-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 21:10):

Ս. թ. մայիսի 27-ին կիրականացվի Դամասկոս-Երևան չվերթը Cham Wings ավիաընկերության կողմից (ժամանում 00:05):

Ս. թ. մայիսի 27-ին կիրականացվի Սանկտ-Պետերբուրգ-Երևան չվերթը Ural ավիաընկերության կողմից (ժամանում 19:30):

Ս. թ. մայիսի 29-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 21:10):

Պարետի ցուցումով ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։

Կոմիտեն խնդրում է ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգնալ օդանավակայան։

Հարգանքով,


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել