Անում ենք առավելագույնը, որ ուսումնական նոր տարում դասերը նորմալ հունով գնան․ Արայիկ Հարությունյան
10:17 - 23 մայիսի, 2020

Անում ենք առավելագույնը, որ ուսումնական նոր տարում դասերը նորմալ հունով գնան․ Արայիկ Հարությունյան

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․

«Այսօր Գորիսում էլ շատերը հարցնում էին` սեպտեմբերից դասերը վերսկսելու՞ են դպրոցներում: Մենք անում ենք առավելագույնը, որ դրանք նորմալ հունով գնան ուսումնական նոր տարում:

Կորոնավիրուսով պայմանավորված այս իրավիճակը բացասական ազդեցություններ ունի ոչ միայն մեր ազգային կրթական համակարգի վրա, այլ նաև բոլոր պետությունների կրթական համակարգերում:

Մենք անում ենք ու անելու ենք առավելագույնը»:

Հիշեցնենք, որ այսօր նախարարը եղել է Գորիսի Ակսել Բակունցի անվան թիվ 1 դպրոցի շինհրապարակում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել