Սուրեն Պապիկյանը հետևել է Եղվարդ-Աշտարակ ճանապարհահատվածի ասֆալտապատման աշխատանքներին
16:00 - 24 մայիսի, 2020

Սուրեն Պապիկյանը հետևել է Եղվարդ-Աշտարակ ճանապարհահատվածի ասֆալտապատման աշխատանքներին

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Արամուսի բազալտե քարի հանքավայր և ասֆալտի գործարան:

Նախարարն այնուհետ ուղևորվել է Նոր Գեղի:

«Եվս մեկ գործարան ասֆալտի արտադրման գծով, այս անգամ Նոր Գեղիում»,- ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է նախարարը:

«Ասֆալտի ստացման պրոցես, Նոր Գեղի

Գերժամանակակից և մոբիլ գործարանը աշխատում է ոչ միայն էկոլոգիապես անվտանգ տեխնոլոգիաներով, այլև արտադրում է 4 անգամ ավելի բարձր ծավալի և բարձր որակի ասֆալտ:

Եղվարդի հանգույց-Աշտարակ միզմարզային հանրապետական նշանակության ճանապարհին այժմ տեղադրվում է հենց այս ասֆալտը»,- տեղեկացրել է նախարարը:



Ապա նախարարը հայտնել է, որ Եղվարդն Աշտարակին կապող ճանապարհահատվածում բուռն ասֆալտապման աշխատանքներ են ընթանում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել