Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով կկառուցվի 46 դպրոց․ Սուրեն Պապիկյան
11:01 - 25 մայիսի, 2020

Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով կկառուցվի 46 դպրոց․ Սուրեն Պապիկյան

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբույան իր էջում գրում է․

«Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրն իրականացվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածքային զարգացման հիմնադրամի կողմից՝ Ասիական զարգացման բանկի հետ կնքված վարկային պայմանագրի հիման վրա:

Ծրագրի շրջանակներում առաջնահերթ կկառուցվի առավել վտանգավոր 46 դպրոց, որոնք ընտրվել են հանրապետության ուժեղացման ենթակա 377 դպրոցներից:
Ներկայումս ընթացքի մեջ են 7 դպրոցների կառուցման աշխատանքները, որոնցից 2-ը` Նոր Խարբերդի թիվ 2 միջնակարգ դպրոցը և Կապանի թիվ 7 հիմնական դպրոցը, այս պահին գտնվում են ավարտական փուլում»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել