Հայաստանում գետի հունի փոփոխմամբ կառուցված փոքր հէկեր կան, սակայն պատասխանատու գերատեսչությունները չգիտեն` որոնք են դրանք |hetq.am|
11:52 - 25 մայիսի, 2020

Հայաստանում գետի հունի փոփոխմամբ կառուցված փոքր հէկեր կան, սակայն պատասխանատու գերատեսչությունները չգիտեն` որոնք են դրանք |hetq.am|

hetq.am: Հայաստանի տարածքում գետի հունի փոփոխմամբ կառուցված փոքր հէկեր կան: Այս փաստը, մեր գրավոր հարցմանն ի պատասխան, հաստատել է Շրջակա միջավայրի նախարարությունը։ 

Այսինքն` նախարարությունը գիտի, որ այդպիսի հէկեր կան։ Սակայն թե որոնք են այդ հէկերը կամ քանիսն են, նախարարությունը խուսափել է պատասխանել։  

Շրջակա միջավայրի նախարարությունից փորձել էինք տեղեկություններ ստանալ, թե ՀՀ-ում ջրային հոսքի հունի փոփոխմամբ քանի՞ հէկ է շահագործվում, և որոնք են այդ հէկերը։ Արդյոք հէկերին տրամադրված ջրօգտագործման թույլտվություններում հունի փոփոխման վերաբերյալ նշագրումներ արվում են, թե ոչ։ 

Մեր հարցման համար հիմք էր եղել Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդգար Փիրումյանի հարցազրույցը` «Էկոհարթակին»

Էդգար Փիրումյանը, ներկայացնելով ջրօգտագործողին, հաղորդման ժամանակ նշում է բառացիորեն հետևայլը. «Համաձայն Ջրային օրենսգրքի, ցանկացած տեսակի ջրօգտագործում` ջրային ռեսուրսից ջրառ, կամ ջրային ռեսուրսից կեղտաջրերի արտանետում, կամ գետի հունի փոխում, ջրային ռեսուրսների կուտակում` ակումուլյացիա, համարվում է ջրօգտագործման թույլտվություն, որի համար հայտատուն պարտավոր է ստանալ ջրօգտագործման թույլտվություն»:

Նախարարությունը, փաստացի, հաստատել է, որ այդպիսի հէկեր կան, հետևաբար, պետք է իմանար՝ որոնք են դրանք, քանիսին են և որտեղ են գործում:  

Ավելի ուշ, մեր պնդումներին, որ պատասխանն ամբողջական չէ և ջրային հոսքի փոփոխություններով կառուցված հէկերի մասին տվյալները ներառված չեն, նախարարության հասարակայության հետ կապերի բաժնի աշխատակիցները մեզ ասացին, որ գնանք և տեղում ջրթույլտվությունների փաթեթներն ուսումնասիրենք: 

«Հաշվի առնելով շրջակա միջավայրի նախարարության մասնագետների ծանրաբեռնվածությունն առաջարկում եմ այցելել շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալություն՝  Ձեր կողմից բարձրացված հարցադրման պատասխանները ստանալու, ինչպես նաև ջրօգտագործման թուլտվություններին ծանոթանալու նպատակով։ 

Հարցի էությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ գետի հունի փոփոխմամբ կառուցված հէկերի մասին ջրօգտագործման թուլտվության մեջ չի նշվում»,- գրավոր հայտնել էր տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Հակոբ Խաչիյանը:

Մեր դիտարկմանը, թե մենք հստակ գրավոր հարցադրում ենք արել, որի պատասխանը տվյալ բաժնի աշխատակիցները կարող են ստանալ համապատասխան վարչությունից կամ բաժնից և փոխանցել մեզ` գրավոր տեսքով: Ավելի ուշ պարզվեց, որ նախարարությունն այդ տեղեկություններին չի տիրապետում, քանի որ ջրթույլտվություններում հոսքի փոփոխության մասին նշում չի կատարվում:   

 

 

«Օրենքի խախտմամբ գետերի հուների փոփոխության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին։ Գետի հունի փոփոխմամբ փոքր հէկերի կառուցման վերաբերյալ շրջակա միջավայրի նախարարությունը՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացություն չի տրամադրել»,- հայտնել է ՇՄ գլխավոր քարտուղարի նախկին պաշտոնակատար Վ․ Ջիլավյանը, ով այժմ արդեն նախարարի առաջին տեղակալի պաշտոնն է զբաղեցնում:

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել