Միացյալ Նահանգներն արգելում է այն օտարերկրացիների մուտքը երկրի տարածք, որոնք վերջին երկու շաբաթների ընթացքում գտնվել են Բրազիլիայում |azatutyun.am|
13:44 - 25 մայիսի, 2020

Միացյալ Նահանգներն արգելում է այն օտարերկրացիների մուտքը երկրի տարածք, որոնք վերջին երկու շաբաթների ընթացքում գտնվել են Բրազիլիայում |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգներն արգելում է այն օտարերկրացիների մուտքը երկրի տարածք, որոնք վերջին երկու շաբաթների ընթացքում գտնվել են Բրազիլիայում: Այս մասին նախօրեին հայտարարել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Քեյլի ՄըքԷնանին` նշելով, որ դա թույլ կտա սահմանափակել կորոնավիրուսով վարակվածների հնարավոր մուտքը ԱՄՆ տարածք:

Թրամփի վարչակազմի այս որոշումը հրապարակվել է այն բանից հետո, երբ կորոնավիրուսի վարակակիրների թվով Բրազիլիան աշխարհում զբաղեցրել է երկրորդ տեղը` առաջ անցնելով Ռուսաստանից: Վերջին տվյալների համաձայն՝ Բրազիլիայում կորոնավիրուսի 363 հազար հաստատված դեպք կա, 22 հազար մարդ մահացել է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել