Հաղորդում եմ հանցագործության մասին․ Արայիկ Հարությունյանը Սմբատ Գոգյանի հայտարարության մասին
15:11 - 25 մայիսի, 2020

Հաղորդում եմ հանցագործության մասին․ Արայիկ Հարությունյանը Սմբատ Գոգյանի հայտարարության մասին

Այսօր իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը խոսեց ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի հայտարարությունների մասին, նշելով, որ դիմում է իրավապահներին։ Նախարարը մասնավորապես նշեց՝ 

«Այս ուղիղ եթերի անհրաժեշտությունը չէր լինի, եթե որոշ մարդկանց, որոշ օգտատերերի կողմից չհնչեին որոշ   կարծիքներ։ Խոսակցություններ են գնում նախարարությունում հովանավորչության մասին։ Ճիշտն ասած արդեն հոգնեցուցիչ են այն գործընթացները, որի արդյունքում մենք անընդհատ պետք է հերքումներ տանք։ Ես դեռ ընդդիմադիր եղած ժամանակ ունեի մի սկզբունք, որ եթե հոգեցունց զարգացումներ չեն լինելու, ապա անընդհատ հերքումներ չտրվեն, որովհետև, երբ քեզ մեղադրում են մի անհեթեթ բանում, երբ  դու հերքում ես, միանգամից հաջորդ  անհեթեթությունն է հայտվում։ Այս տեղեկատվական պատերազմի ժամանակահատվածում դա անընդհատ է հնչում և անընդհատ պետք է հերքումներ տարածես։ Այդ անհեթեթությունները անընդհատ շեղում են նախարարությանը և ինձ մեր բնականոն աշխատանքից։ Այս հարցը շատ են թեժացնում, քննարկումներ և տարբեր հրապարակումներ եմ տեսնում, այդ պատճառով ցանկացա շատ կտրուկ ձևով վերջ դնել այդ ամենին։ Հովանավորչության հետ կապված, գիտեք որն է դա ստուգելու  լավագույն ցուցիչը, հասկանալու, թե տվյալ պաշտոնյայի պաշտոնավարման ժամանակահատվածում նրա հարազատներից, բարեկամներից, ընտանիքի անդամներից և հեռավոր բարեկամներից ովքեր են աշխատանքի անցել։ Ես արդեն ավելի քան 2 տարի նախարար եմ և խնդրում եմ ամենայն մանրամասնութամբ  և մանրակրկիտ ուսումնասիրել, թե ինչ է փոխվել իմ հարազատների կյանքում։ Կտեսնեք, որ «հովանավորչության մեջ մեղադրվողի» ընտանիքի անդամները իրենց նախկին աշխատանքին են, որևէ բան չի փոխվել։

Ցանկանում եմ անդրադառնալ ԲՈԿ նախագահ  Սմբատ Գոգյանի հայտարարությանը, որը բարձրացրել է իր հարցազրույցներից մեկում, որ  ՀՀ պետական Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարի դոկտորական աշխատանքներում առկա են ակնհայտ թարգմանություններ  և արտագրություններ, սակայն, ըստ Սմբատ Գոգյանի ռեկտորի պաշտոնակատարը առ այսօր զբաղեցնում է իր պաշտոնը, քանի որ վերջինին հովանավորում է ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թովմասյանը, և ես այդ ամենի  տակ ստորագրում եմ, հետևաբար նաև ես եմ հովանավորում։ Այստեղ ուզում եմ ասել, որ շատ քչերն են ասում, որ այս արտագրությունների և թարգմանությունների հանգամանքը արձնագրվել է  իմ կողմից ստեղծված հանձնաժողովի կողմից։ Այստեղ արդեն հովանավորչության մասին խոսելը ապսուրդի ժանրից է։ Սակայն, այս հայտարարությունը առերևույթ կարող է վկայել հնարավոր ապօրինի հովանավորչության մասին, որն իր մեջ կարող է պարունակել հանցագործության տարրեր , մասնավորապես պաշտոնեական լիազորությունների չարաշահում, կամ այլ նմանօրինակ քրեաիրավական արարքներ։ Ես սրանով խնդրում եմ իրավապահ մարմիններին իմ այս հայտարարությունը դիտարկել , որպես, հանցագործության մասին հաղորդում  և    ձեռնարկել համապատասխան գործողություններ պարզելու հայտարարություն կատարող անձի գորոծղությունները, այնպես էլ  նախարարի տեղակալի ենթադրյալ քայլերը։ Սա հստակ հաղորդում է հանցագործության մասին։ Իրավապահ մարմինները պետք է  հրավիրեն Գոգյանին, վերցնեն համապատասխան բացատրություն իր իսկ հայտարարությունների մասին , միևնույն ժամանակ զգուշացնելով քրեական օրենսգրքում սահմանված մեկ այլ հանցակազմի՝ սուտ մատնության  մասին։ Այսինքն, եթե իքս մարդը հաղորդում է, որ կա հանցակազմ և հանցագործության մասին հայտարարությւուն է անում, ապա ինքը նաև պետք է հասկանա, որ եթե չի կարողանում ապացուցել դա, ուրեմն դա զրպարտություն է։ Եթե պարզվի, որ Գրիշա Թամրազյանը իրականացրել է հովանավորչություն, ապա նա պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության, ես էլ քաղաքական պատասխանատվության,իսկ  հակառակ դեպքում Գոգյանը պետք է ենթարկվի  քրեական պատասխանատվության։ Կարծում եմ իրավական պետությունում այլ ելք չի կարող լինեն։ Աշխարհում չկա նման բան, որ արտակարգ դրության ընթացքում, կառավարության համար ստեղծվեն նման խոչընդոտներ։  Մանավանդ այն գերատեսչության վերաբերյալ, որոնք մեծ խնդիրներ են լուծում։  Իմ այս քայլի նպատակն այ է, պարզել, թե ով է   պատասխանատու այս ամենի համար։ Արդյոք այս հայտարարությւոնների մեջ կա հիմք, թե սա զրպարտություն է։ Հասկանում եք, թե ինչ իրավական գործընթացներ են լինելու այստեղ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել