Հովակիմյանն առաջարկել է օրենքի նախագիծ, որով կարգավորվելու է Սահմանադրական դատարանի հանրաքվեի անցկացման կարգը |armtimes.com|
16:24 - 25 մայիսի, 2020

Հովակիմյանն առաջարկել է օրենքի նախագիծ, որով կարգավորվելու է Սահմանադրական դատարանի հանրաքվեի անցկացման կարգը |armtimes.com|

armtimes.com: Այս տարի աննախադեպ իրավիճակում հայտնվեցինք, որպիսին Հայաստանի անկախ պատմության ընթացքում դեռեւս չէր եղել։ Դա այն է, երբ նշանակված եւ ընթացքի մեջ գտնվող հանրաքվեի պայմաններում կառավարությունն ստիպված եղավ հայտարարել արտակարգ դրություն, եւ հանրաքվեն չկայացավ։

Այս մասին այսօր ԱԺ պետական-իրավական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը։ Ըստ «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի, որի հեղինակը հենց Հովակիմյանն է, առաջարկվում են մեխանիզմներ՝ կասեցված հանրաքվեն վերսկսելու համար: Հովակիմյանի խոսքով՝ Սահմանադրությամբ նախատեսված է, որ արտակարգ դրության պայմաններում հանրաքվե չի անցկացվում, իսկ թե ինչ է տեղի ունենում հետո, Սահմանադրությունը թողնում է օրենքով կարգավորման։

«Բայց մենք ունենք իրավիճակ, երբ հանրաքվեի մասին օրենքում այդ կարգավորումը որեւէ կերպ ամրագրված չէ, բացառությամբ մի նշման, որ ռազմական կամ արտակարգ դրության վերացումից հետո նախագահը 3 օրում նշանակում է հանրաքվե՝ ոչ շուտ, քան 50, ոչ ուշ, քան 65 օր հետո»,- ասաց պատգամավորը եւ հավելեց, որ այդտեղ կա խնդիր։ Խնդիրն այն է, թե ինչպե՞ս է շարունակվելու այդ հանրաքվեն, քանի որ եղել են հանձնաժողովներ, կողմեր, հիմնադրամներ, պարտավորություններ։

Հովակիմյանը հայտարարեց, որ նախագծի էությամբ փորձել է կարգավորել այս գործընթացը։ Մասնավորապես՝ օրենքով սահմանվում է, որ ռազմական կամ արտակարգ դրության պատճառով կասեցված հանրաքվեի դեպքում քարոզչության ֆինանսավորման հիմնադրամում մուտքերը սառեցվում են մինչեւ հանրաքվեի վերսկսումը: Հանրաքվեի վերսկսումից հետո քարոզչության կողմերը կարող են օգտագործել իրենց հիմնադրամներում մնացած միջոցները:

Սույն օրենքի նախագիծը եթե ընդունվի, տարածվելու է նաեւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների 2020 թվականի ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեի գործընթացի վրա, եւ այն վերսկսվելու է սույն օրենքով սահմանված կարգով:

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել