armtimes.com: Երեկ՝ մայիսի 24-ին, Կապանում ձերբակալված երրորդ քաղաքացին՝ Խորեն Միրզոյանը, քիչ առաջ ազատ արձակվեց:
Նրա պաշտպան Հովսեփ Սարգսյանը տեղեկացրեց, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Վարդան Լ. Գրիգորյանի նախագահությամբ, բավարարեց իր բողոքը՝ ոչ իրավաչափ ճանաչելով Միրզոյանը ձերբակալման որոշումը: Ըստ Սարգսյանի՝ իր պաշտպանյալը նախապես ծանուցված չի եղել, փողոցից բռնել, տարել են բաժին, ապա՝ ձերբակալել. «Դատարանը գտել է, որ բացակայել է ձերբակալման նպատակը»,- նշեց Սարգսյանը:
Խորեն Միրզոյանը կասկածվում է ՀՀ ՔՕ-ի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, բռնության գործադրմամբ անձին առեւանգելու մեջ, պաշտպանի խոսքով՝ կասկածանքը չի ընդունում։
comment.count (0)