Ռուբեն Հայրապետյանի որդին չի կալանավորվի. դատարանը մերժել է քննիչի միջնորդությունը
21:12 - 25 մայիսի, 2020

Ռուբեն Հայրապետյանի որդին չի կալանավորվի. դատարանը մերժել է քննիչի միջնորդությունը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ա. Հովհաննիսյանի նախագահությամբ, մերժել է Ռուբեն Հայրապետյանի որդուն՝ Ռաֆիկ Հայրապետյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը։

«Այսօր Ռաֆիկ Հայրապետյանի ազատությունից զրկվելը հնարավոր չդարձավ միայն այն պատճառով, որ նրան մեղսագրված արարքներից միայն մեկով հաստատվեց հիմնավոր կասկածը և հաշվի առնելով, որ նա ունի երկու անչափահաս երեխա, հիմք ընդունելով 2018 թվականի համաներում հայտարարելու մասին օրենքի պահանջները՝ Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի դատավոր Ա.Հովհաննիսյանն առաջնորդվելով Վճռաբեկ դատարանի հանրահայտ որոշման պահանջներով կայացրեց միակ հնարավոր օրինական որոշումը՝ մերժելով կալանավորման միջնորդությունը:

Այս իրավիճակում դատարանը չէր էլ կարող անդրադառնալ կալանավորման հիմքերին՝ այն հարցին, որ Ռաֆիկ Հայրաետյանի նկատմամբ հետախուզում է հայտարարված:

Համոզված եմ, որ ամեն ինչ առջևում է…»,- ֆեյսբուքում գրել է փաստաբան Ամրամ Մակինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել