Պարետ Տիգրան Ավինյանը մայիսի 25-ին դիմակների կրման վերաբերյալ նոր որոշում է ստորագրել։

Համաձայն որոշման՝ 

  • ՀՀ տարածքում պարտադիր է հանրային բաց վայրերում դիմակի առկայությունը, իսկ անձնական օգտագործման մարդատար և բեռնատար տրանսպորտային միջոցներում՝ դիմակ կրելը, եթե վարորդից բացի մեքենայում առկա է առնվազն մեկ ուղևոր:
  • Արգելվում է առանց անհատական պաշտպանության միջոցների՝ դիմակի և
    ձեռնոցների հաճախորդների մուտքը առևտրի տարածք և նրանց սպասարկումը:
  • Պարտադիր է կանգառում դիմակ կրելը: Բացառվում է ուղևորների նստեցումը և
    տրանսպորտային միջոցի սրահում ուղևորների առկայությունն՝ առանց նրանց կողմից անհատական պաշտպանության միջոցների՝ դիմակ և ձեռնոց կրելու:
  • Բոլոր աշխատակիցները աշխատավայրում և դրանից դուրս իրենց աշխատանքային
    պարտականությունները կատարելիս պարտադիր կերպով կրում են դիմակ: