«Քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի» նախագիծը Աժ լիագումար նիստ չընդգրկվեց |tert.am|
11:54 - 26 մայիսի, 2020

«Քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի» նախագիծը Աժ լիագումար նիստ չընդգրկվեց |tert.am|

tert.am: Ազգային ժողովը քննարկում է Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում բացասական եզրակացություն ստացած «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի» նախագիծը Աժ լիագումար նիստ ընդգրկելու մասին հարցը:

Հիմնական զեկույցով հանդես եկավ նախագծի համահեղինակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Նա նշեց, որ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը ընդհանուր ժամկետներում է  քննում նաև անձանց պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության հետ կապված հայցերը և ստացվում է մարդուն վիրավորում են զրպարտում են, մարդը տարիներով դատարաններում խնդիր է ունենում, տարիներով ձգվում են դատավարությունները:

Պետրոսյանն այնուհետև ասաց, որ երեկ հանձնաժողովի նիստում տարօրինակ բան է կատարվել: «Սկզբում որոշումը ձայների 4 կողմ, 2 դեմ քվեարկությամբ անցավ, հետո վերաքվեարկություն կազմակերպվեց և որոշումը չանցավ: Կուզենայի պարզաբանում լսել»,- ասաց Պետրոսյանը:

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի տեսակետը ներկայացրեց պատգամավոր Արթուր Դավթյանը: Պատգամավորը նշեց, մեկ անգամ է քվեարկությունը եղել, մասնակցել են 10 պատգամավոր, որոնցից 4-ը կողմ են քվեարկել, 3-ը՝ դեմ, 3-ը՝ ձեռնպահ, դա նշանակում է, որ դրական եզրակացություն չի ստացել նախագիծը որովհետև կանոնակարգ օրենքի համաձայն պետք է նիստին մասնակցած պատգամավորների մեծամասնությունը կողմ քվեարկի: Նա նշեց, որ նիստին մանսակցել է 10 պատգամավոր և, որպեսզի նախագիծը դրական եզրակացություն ստանար, պետք է 6 պատգամավոր կողմ քվեարկեր, բայց կողմ է քվեարկել 4 պատգամավոր:

Հարցը դրվեց քվեարկության և չներառվեց լիագումար նիստերի օրակարգ կողմ 33, դեմ՝ 70, ձեռնպահ՝ 2 ձայների հարաբերակցությամբ:

Առավել մանրամասն՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել