Գազամատակարարման պլանային ընդհատումներ Վանաձորում, Արարատի, Կոտայքի և Արագածոտնի մարզերում
12:24 - 26 մայիսի, 2020

Գազամատակարարման պլանային ընդհատումներ Վանաձորում, Արարատի, Կոտայքի և Արագածոտնի մարզերում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 27-ին կդադարեցվի՝

ժամը 11.00-ից մինչև ժամը 15.00-ն Արարատի մարզի Դաշտաքար և Ուրցաձոր գյուղերի գազասպառողների գազամատակարարումը

ժամը 11.00-ից մինչև ժամը 14.00-ն Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տ.Մեծ փողոտայով և Գ.Նժդեհ, Գր.Լուսավորիչ, Մյասնիկյան փողոցներով պարփակված թաղամասի բազմաբնակարան շենքերի գազասպառողների և տարբեր նշանակության օբյեկտների գազամատակարարումը

ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն Կոտայքի մարզի Գառնի, Գողթ, Գեղարդ գյուղերի գազասապառողների և հարակից օբյեկտների գազամատակարարումը

ժամը 09.00-ից մինչև ժամը 18.00-ն Արագածոտնի մարզի Փարփի և Բյուրական գյուղերի գազասպառողների գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:    Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել