Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է համակարգի առաջին եռամսյակի ցուցանիշները
13:25 - 26 մայիսի, 2020

Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է համակարգի առաջին եռամսյակի ցուցանիշները

ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանն առցանց հարթակում կայացած մամուլի ասուլիսի շրջանակում ներկայացրել է բանկային համակարգի 2020թ․ առաջին եռամսյակի ամփոփ ցուցանիշները։ Այս մասին հայտնեցին Հայաստանի բանկերի միության հանրային կապերի ծառայությունից։

Համաձայն ներկայացված վիճակագրության՝ ՀՀ բանկերը 2020թ. առաջին եռամսյակում արձանագրել են աճ հիմնական ցուցանիշների ուղղությամբ: Մասնավորապես՝ նախորդ տարվա համեմատ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում համակարգի ընդհանուր ակտիվներն ավելացել են շուրջ 102 մլրդ դրամով կամ 1.8%-ով, ընդհանուր կապիտալն աճել է շուրջ 18 մլրդ դրամով կամ 2.1%-ով, վարկային ներդրումները՝ շուրջ 19 մլրդ դրամով կամ 0.5%-ով:

Ընդհանուր պարտավորությունները  նշված ժամանակահատվածում կազմել  են 5.045 մլրդ դրամ, որը 2019թ. համեմատ աճել է 1.7%-ով:

2020թ-ի առաջին եռամսյակում ընդհանուր ավանդներն նվազել են 39 մլրդ դրամով կամ 1.1%-ով: Ավանդների կառուցվածքում ռեզիդենտների ցպահանջ ավանդները  նվազել են 24 մլրդ դրամով կամ 3%-ով, ժամկետային ավանդներն  աճել են 43 մլրդ դրամով կամ 2.5%-ով: Նույն ժամանակահատվածում ռեզիդենտ իրավաբանական անձանց ավանդներն  աճել են 6 մլրդ դրամով կամ 0.7%-ով,  իսկ ֆիզ. անձանց ավանդներն   աճել են 10 մլրդ դրամով կամ 0.6%-ով:

2020թ-ի առաջին եռամսյակում բանկային համակարգն ապահովել է 23.3 մլրդ դրամի շահույթ, որը 2019թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է շուրջ 7.2 մլրդ դրամով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել