Քոչարյանի եւ մյուսների գործով նիստը հետաձգվեց. ներկա չէին մի քանի փաստաբաններ, նաեւ՝ Քոչարյանը |armtimes.com|
14:07 - 26 մայիսի, 2020

Քոչարյանի եւ մյուսների գործով նիստը հետաձգվեց. ներկա չէին մի քանի փաստաբաններ, նաեւ՝ Քոչարյանը |armtimes.com|

armtimes.com: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր հետաձգվեց Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով հերթական դատական նիստը:

Նիստերի քարտուղարը զեկուցեց, որ դատարան են ստացվել ամբաստանյալ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի, ամբաստանյալ Արմեն Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսնայանի դիմումները, ինչպես նաեւ՝ տեղեկանք «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից: Աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով դատական նիստին չէր ներակայացել նաեւ տուժողների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը՝ խնդրելով իր բացակայությունը համարել հարգելի:

Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ ըստ բ/կ-ից ստացված տեղեկանքի՝ ելնելով առողջական վիճակից՝ Ռոբերտ Քոչարյանը չի կարող մասնակցել այսօրվա դատական նիստին. «Տեղեկանքում առկա չեն տեղեկություններ այն մասին, թե որքան ժամանակ նա չի կարողանա մասնակցել նիստերին»,- ասաց դատավորը:

Վերջինս հայտնեց նաեւ, որ ամբաստանյալ Արմեն Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն իր դիմումով խնդրել է հետաձգել դատական նիստերը մինչ ՀՀ-ում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի հանդարտեցումը:

Ինչ վերաբերում է Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի միջնորդությանը, դրանով վերջինս տեղեկացրել է, որ պաշտպան Ինեսսա Պետրոսյանի մոտ հաստատվել է կորոնավիրուս, ինչի պատճառով Պետրոսյանը, ինչպես նաեւ Մեժլումյանը՝ որպես կոնտակտավոր անձ, ինքնամեկուսացվել են, ուստի չեն կարող ներկայանալ այսօրվա դատական նիստին եւ խնդրում են այն հետաձգել: Դատավորը նշեց, որ միջնորդության մեջ նշված չէ, թե կոնկրետ որ օրվանից են նրանք մեկուսացված, եւ այդ մասին հետաքրքրվեց Սեյրան Օհանյանից: Վերջինս ասաց, որ կոնկրետ տեղեկություններ չունի, բայց շուրջ 4-5 օր է:

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել