«Ձորակ» հոգեկան առողջության խնամքի կենտրոնում կորոնավիրուսի առաջին դեպքն է հաստատվել |hetq.am|
15:14 - 26 մայիսի, 2020

«Ձորակ» հոգեկան առողջության խնամքի կենտրոնում կորոնավիրուսի առաջին դեպքն է հաստատվել |hetq.am|

hetq.am: «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն»-ում կորոնավիրուսի առաջին դեպքն է հաստատվել։

Այս մասին հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը։

Սոնա Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ վարակվածը 23-ամյա աղջիկ է, թեստավորումը կատարվել է երեկ։ 

««Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ում մայիսի 23-ին խնամյալներից մեկի մոտ առողջական վիճակի վատթարացում է եղել։ Աղջկան տեղափոխել են հիվանդանոց, հիվանդանոցում մեկ օր մնալուց հետո թեստավորել են, կորոնավիրուսը հաստատվել է»,-նշեց Մարտիրոսյանը։

Աղջկան խնամող սանիտարին և իր հետ նույն խմբում գտնվող անձանց մեկուսացրել են, թեև որևէ մեկը ախտանիշ չի ունեցել։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նրանց այսօր կթեստավորեն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել