Փաստաբան Տիգրան Աթանեսյանի ընտանիքի նկատմամբ միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվել |hetq.am|
16:10 - 26 մայիսի, 2020

Փաստաբան Տիգրան Աթանեսյանի ընտանիքի նկատմամբ միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվել |hetq.am|

hetq.am: Փաստաբան Տիգրան Աթանեսյանի և նրա ընտանիքի հետ տեղի ունեցած դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Այս մասին հարցին ի պատախան ասաց ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

Քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի հատկանիշներով, այսինքն՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը։

Տիգրան Աթանեսյանը հայտնել է այն մասին, որ մայիսի 21-ին իր տան մերձակա տարածքում մի քանի անձ  հայհոյել ու սպառնացել են  իր տիկնոջն ու անչափահաս երեխաներին։ Այդ ժամանակ փաստաբանը տանը չի եղել։ Երբ կինը տեղյակ է պահել տեղի ունեցածի մասին, Աթանեսյանը տուն է եկել և, իր խոսքով, այդ մարդիկ հարձակվել իր վրա։ Ըստ փաստաբանի՝ ոստիկանության աշխատակիցներն են նրանց դեպքի վայրից հեռացրել։ Դեպքի առթիվ Աթանեսյանի ընտանիքի անդամները բացատրություններ են ներկայացրել։

Փաստաբանը դիմել է պահնորդական ծառություն՝ իր  տան անվտանգությունն ապահովելու խնդրանքով։ Տեղի ունեցածը Տիգրան Աթանեսյանը կապում է իր մասնագիտական գործունեության հետ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել