Մենք առաջարկում ենք քննարկել կենսաբանական անվտանգության ոլորտում համագործակցության հարցը. Լավրովը դիմել է ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարներին |tert.am|
16:49 - 26 մայիսի, 2020

Մենք առաջարկում ենք քննարկել կենսաբանական անվտանգության ոլորտում համագործակցության հարցը. Լավրովը դիմել է ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարներին |tert.am|

tert.am: Կորոնավիրուսը լուրջ փորձություն է դարձել, ՀԱՊԿ անդամ երկրները կուսումնասիրեն կենսաբանական անվտանգության ոլորտում համագործակցության հարցը: Այդ մասին ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի՝ տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացված նիստում: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Կորոնավիրուսային վարակը լուրջ փորձություն է դարձել և ազդեցություն է թողնում միջազգային հարաբերությունների ամբողջ համակարգի վրա, այն մարտահրավեր է դարձել յուրաքանչյուր պետության և միջպետական կառույցի համար: Եվ այսօր մենք պետք է ուշադիր վերլուծենք, թե ինչ եզրահանգումներ պետք է արվեն մեր կազմակերպության գործունեության հետ կապված»,-ասել է Լավրովը:

ՌԴ արտգործնախարարը հավելել է, որ ՀԱՊԿ-ի ներուժը պահանջարկ ունի նման փորձությունները հաղթահարելու գործում:

Առավել մանրամասն՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել