Պատգամավորը ՄԻԵԴ-ի նոր վճիռը համարում է Ադրբեջանի ֆաշիստական քաղաքականության իրավական գնահատականը |armenpress.am|
18:39 - 26 մայիսի, 2020

Պատգամավորը ՄԻԵԴ-ի նոր վճիռը համարում է Ադրբեջանի ֆաշիստական քաղաքականության իրավական գնահատականը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի կարծիքով՝ Գուրգեն Մարգարյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հրապարակած նոր վճիռը իրավական գնահատական է տալիս Ադրբեջանի ֆաշիստական քաղաքականությանը: Պատգամավորը ՄԻԵԴ վճռի մասին խոսեց ԱԺ մայիսի 26-ի նիստում հայտարարությունների ժամին:

«Այն, ըստ իս, իրավական գնահատական է տալիս Ադրբեջանի իրագործած ֆաշիստական քաղաքականությանը: Վճիռը հստակ արձանագրում է, որ խախտվել են Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 2-րդ և 14-րդ հոդվածները՝ կյանքի իրավունքը և խտրականության արգելքը: Սաֆարովի հանցանքը որակվել է որպես էթնիկ հողի վրա իրագործված հանցագործություն: Այս վճիռը խոսուն է, այն միանգամյան հասկանալի է դարձնում, թե ինչ ենք մենք խոսում, երբ առավոտից երեկո արձանագրում ենք կենսական անվտանգության մասին մեր թեզը՝ հստակ նշելով, որ այն զիջման ենթակա չէ»,-ասաց Հայրապետյանը:

Պատգամավորը նշեց՝ միանգամայն հստակ է դառնում, թե ինչպիսի պետության հետ գործ ունենք՝ միայն վերհիշելով, թե ինչպես էին Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները և այլք դափնիներով խրախուսում Սաֆարովի արարքը, գովերքում, կոչ անում Ադրբեջանի երիտասարդներին լինել Սաֆարովի նման:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել