ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը մեծ քայլ է որակում Գուրգեն Մարգարյանի գործով դատարանի վճիռը

 |armenpress.am|
19:30 - 26 մայիսի, 2020

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը մեծ քայլ է որակում Գուրգեն Մարգարյանի գործով դատարանի վճիռը |armenpress.am|

armenpress.am: Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Բուդապեշտում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից քնած ժամանակ կացնահարված հայ սպա Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ վճռի կայացումը համարում է մեծ քայլ։

«Շատ կարևոր եմ համարում ընդգծել, որ դատարանն արձանագրել է Ադրբեջանի կողմից Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 14-րդ հոդվածի՝ խտրականության արգելքի խախտումը։ Սա նշանակալի ձեռքբերում է։ ՄԻԵԴ-ն արձանագրել է նաև կոնցենցիայի 2-րդ հոդվածի ընթացակարգային խախտում․ Ադրբեջանը ոտնահարել է կյանքի իրավունքն ու չի ապահովել պատժի պատշաճ կրումն այն դեպքում, երբ հիմնավորվել է, որ ոճրագործությունը կատարվել է ազգային ատելության հիմքով»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Կիրակոսյանը։

Նա ափսոսանք հայտնեց, որ դատարանը չի ապահովել վերագրումը, որը կենթադրեր անձի կողմից կատարված ոճրի վերագրումը պետությանը․ Կիրակոսյանը կարծում է, որ փաստերը բավարար էին, որ ՄԻԵԴ-ն իր վճռում հստակ գնահատական տար այդ առումով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել