Նախարարը վիճակագրական տվյալներ է ներկայացրել կորոնավիրուսով հիվանդների առողջական վիճակի մասին

 |armenpress.am|
21:02 - 26 մայիսի, 2020

Նախարարը վիճակագրական տվյալներ է ներկայացրել կորոնավիրուսով հիվանդների առողջական վիճակի մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանցից 269-ի վիճակը գնահատվում է ծանր, 51-ինը՝ ծայրահեղ ծանր, իսկ 15 պացիենտ միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքին: Առցանց ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նրա խոսքով՝ դիմակների կարգապահ և արդյունավետ կրումը ուղիղ ազդում է այն թվի վրա, որով չափվում է վարակի տարածման տեմպը:

«Դա վերատադրողականության թիվն է, որը կարգապահ և արդյունավետ դիմակներ կրելու դեպքում կարող է նվազեд, ինչը թույլ կտա մարել վարակը: Եթե մենք հավաքական ջանքերով կանոնները պահպանելով առաջ գնանք, ունենք բոլոր շանսերը վարակը պահել կառավարելի և նաև մարման վիճակում»,- ընդգծեց Թորոսյանը։

Նախարարարը կոչ է անում չտրվել կեղծ լուրերին, որոնք կասկածի տակ են դնում դիմակների արդյունավետությունը, ձեռքերի հաճախակի լվանալը և կանխարգելիչ այլ միջոցառումները։

Թորոսյանը հավաստիացրեց, որ կորոնավիրուսով վարակված հիվանդների հսկողությունը շարունակվում է տնային պայմաններում։

«Գիտեք, որ դրական թեթև դեպքերը արդեն սպասարկում ենք ամբուլատոր պոլիկլինակական համակարգով ու այդ գործընթացը շարունակական է լինելու։ Առողջապահական համակարգը լծված է այս մարտահրավերի դեմ պայքարին»,- եզրափակեց Թորոսյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել