Համայնքապատկան հողատարածքների աճուրդի մեկնարկային գինը կդառնա 100%. նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց |hetq.am|
10:32 - 27 մայիսի, 2020

Համայնքապատկան հողատարածքների աճուրդի մեկնարկային գինը կդառնա 100%. նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց |hetq.am|

hetq.am: Խորհրդարանի հերթական նիստում առաջին ընթերցմամբ ընդունվեց Կառավարության ներկայացրած «Հողային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու օրենսդրական նախաձեռնությունը: Նախագիծն ընդունվեց 117  կողմ, 1 ձեռնպահ ձայներով:

Այս փոփոխություններով առաջարկվում է սպանդանոցների համար հատկացվող հողամասի նպատակային նշանակության պարզեցում և համայնքապատկան հողատարածքների աճուրդի կադաստրային արժեքի բարձրացում:

Նախագծով առաջարկվում է ապահովել աճուրդով հողի վաճառքի մեկնարկային գնի ստորին շեմի բարձրացումը. առաջարկվում է օրենքով ամրագրել կադաստրային արժեքի 50%-ի փոխարեն 100 %:

Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձանց կտրվի հնարավորություն նախավճարը վճարելու` տվյալ հողամասի մեկնարկային գնի 5%-ի չափով և կտրվի մասնակցի վկայական:

Նախագիծը պետք է քննարկվի նաև երկրորդ ընթերցմամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել