Եթե թողնենք նույն ոստիկանին, փոփոխենք անվանումները, ոչ մի փոփոխություն չի լինի․ Արկադի Խաչատրյան |armtimes.com|
12:38 - 27 մայիսի, 2020

Եթե թողնենք նույն ոստիկանին, փոփոխենք անվանումները, ոչ մի փոփոխություն չի լինի․ Արկադի Խաչատրյան |armtimes.com|

armtimes.com: Որպեսզի ինստիտուցիոնալ բարեփոխումը չլինի մակերեսային, այլ իրապես տեղի ունենա, մեզ անհրաժեշտ են որակական փոփոխություններ, հակառակ դեպքում մեր հանրությանը հազիվ թե հետաքրքրի բուն ծառայության անվանումը. իրեն պետք է ոստիկանի տեսակի փոփոխություն։

Այս մասին այօր ԱԺ-ում «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քնննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը։ Նա հիմնական զեկուցող, Արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանին խնդրեց ամփոփիչ ելույթի ժամանակ ավելի մանրամասն ներկայացնել այն չափանիշներն ու պահանջները, որոնք պետք է ապահովեն որակական փոփոխություններ ոստիկանության համակարգում։

Խաչատրյանի համոզմամբ՝ եթե թողնենք նույն ոստիկանին, փոփոխենք անվանումները, ոչ մի փոփոխություն չի լինի։ Այսպես նաեւ, եթե անցկացվում են նոր մրցույթներ, դրվում են նոր որակական պահանջներ: Շատ կարեւոր է, որ սահմանվեն նոր պահանջներ եւ չափանիշներ՝ կրթական, լեզվի իմացության, ֆիզիկական պատրաստվածության մասին։ Պատգամավորի խոսքով՝ նաեւ շատ կարեւոր է ոստիկանի պատրաստման, կրթական բազայի կատարելագործման ու զագացման հարցը։ Իհարկե, նա հաստատեց, որ սա միանգամից չի լինում, պետք է արվի զուգահեռաբար, հիմնավորեց, որ եթե այս համակարգին դեռ պատրաստ չեն մարդիկ, հայտարարվի մրցույթ, կունենանք մակերեսային փոփոխություններ։

Ավելին՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել