Կորոնավիրուսային հիվանդության բուժման դեղ գոյություն չունի և յուրաքանչյուր հիվանդի բուժումը վարվում է անհատական մոտեցմամբ. ԱՆ խոսնակ
13:14 - 27 մայիսի, 2020

Կորոնավիրուսային հիվանդության բուժման դեղ գոյություն չունի և յուրաքանչյուր հիվանդի բուժումը վարվում է անհատական մոտեցմամբ. ԱՆ խոսնակ

ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Նյութով ամբողջությամբ չեմ կիսվում` հանրության նյարդերը խնայելու համար: Զարմանում եմ, թե հեղինակի ստեղծագործական միտքն ուր կարող է հասնել:

Դեղերը պացիենտներին նշանակվում և տրվում են բացառապես բժշկական ցուցումներով և բացառվում է, որ որևիցե մեկին բժիշկը հեռակա խորհրդատվությամբ կարող է դեղ նշանակել:

Հարց է առաջանում, ինչու՞ լրատվամիջոցը չի փորձել հիվանդանոցից կամ լիազոր մարմնից ստանալ տեղեկատվություն: Դրա փոխարեն տարածել է միակողմանի հերյուրանք:

Եթե, իհարկե հերոսները մտացածին չեն` հրավիրում ենք իրավապահ մարմինների ուշադրությունը, քանի որ սույն հոդվածը փաստացի հաղորդում է հանցագործության մասին:

Նշենք, որ կորոնավիրուսային հիվանդության բուժման դեղ աշխարհում գոյություն չունի և յուրաքանչյուր հիվանդի բուժումը վարվում է անհատական մոտեցմամբ: Ամեն օր կատարվող հետազոտություններից հետո բժշկական խումբը քննարկում է հաջորդ օրվա բուժման տակտիկան»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել