Իրաքի հյուսիսում թուրքական օդուժի հարձակումներից 5 քուրդ զինյալ է սպանվել |ermenihaber.am|
13:30 - 27 մայիսի, 2020

Իրաքի հյուսիսում թուրքական օդուժի հարձակումներից 5 քուրդ զինյալ է սպանվել |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի պաշտպանության նախարարությունը (ՊՆ) հայտնում է, որ մայիսի 27-ին Իրաքի հյուսիսում գտնվող Հաֆթանին և Հաքուրք շրջաններում թուրքական օդուժի ռազմագործողությունների հետևանքով 5 քուրդ զինյալ է սպանվել։

Նախարարության Twitter միկրոբլոգի պաշտոնական էջում արված գրառման մեջ նշվում է, որ ավիահարձակումն իրականացվել է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության զինյալների դեմ։

Թուրքիայի ՊՆ-ն նաև հաղորդել է, որ Թուրքիայի զինված ուժերը վճռականորեն շարունակելու են ռազմական օպերացիաները PKK-ի դեմ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել