Առաջիկա չորս օրերը կորոնավիրուսի վարակի տարածման առումով ռիսկային են․ ոստիկանությունը վերակարգ կանցկացնի ուխտագնացության վայրերում
13:47 - 27 մայիսի, 2020

Առաջիկա չորս օրերը կորոնավիրուսի վարակի տարածման առումով ռիսկային են․ ոստիկանությունը վերակարգ կանցկացնի ուխտագնացության վայրերում

Առաջիկա չորս օրերը կորոնավիրուսի վարակի տարածման առումով ռիսկային են, քանի որ հանգստյան օրեր են: Մեր տեղեկություններով,  ուսումնական տարվա ավարտի հետ կապված որոշ խմբեր լոկալ միջոցառումներ են նախատեսում: Չնայած, մենք ուսումնական հաստատություններին այս առումով զգուշացրել ենք, որ նման միջոցառումներ չիրականացվեն, բայց այդպիսի տեղեկություններ ունենք: Այս մասին այսօր կառավարության նիստի ընթացքում ասաց ԿԳՄՍ նախարար  Արայիկ Հարությունյանը։ 

Վերջինս կոչ անեց,  և  հորդորեց ուսումնական հաստատություններից ու ծնողական խորհուրդներից, որ զերծ մնան նման միջոցառումների կազմակերպումից:

«Մենք ասել ենք, որ վերջին զանգը մեր շրջանավարտների համար շատ կարևոր միջոցառում է և խոստացել ենք, որ համավարակի հաղթահարման դեպքում մենք մեկ օր կնշանակենք և ամբողջ պետությունում կնշենք այդ օրը: Բայց հիմա պետք է զերծ մնալ ու խստագույնս պահպանել պարերատան որոշումներն ու Առողջապահության նախարարության ցուցումները»,- ասաց նախարարը։ 

 Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ պետք է դպրոցների տնօրենների ու համայնքների ղեկավարների վրա դնել այդ  պատասխանատվությունը: Վարչապետը մասնավորապես շեշտեց․

«Հետագայում, երբ մենք տեղեկատվությունը կհավաքենք, թե որտեղ ու ովքեր են նման միջոցառումներ իրականացրել կանոնների խախտմամբ, դա պետք է որոշակի կոնկրետ հետևանք ունենա դպրոցների տնօրենների և համայնքների ղեկավարների հետագա գործունեության գնահատականի վրա»:

ԿԳՄՍ նախարարը շեշտեց, որ սրբավայրերի մոտ նույնպես հսկայական կուտաումներ են լինում, մասնավորապես Սպիտակի Սուրբ Հովհաննես մատուռում։

«Սոցիալական ցանցերում և մամուլում այդ լուսանկաները կան, և ես կխնդրեի, որպեսզի ոստիկանությունը այստեղ նույնպես հսկողություն իրականացնի և առնվազն թույլ չտանք նման կուտակումներ»,- ասաց նախարարը։

Ոստիկանապետը նշեց, որ  երեք օր առաջ ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ և  քաղաքացիներին կոչ է արել  զերծ մնալ ինչպես ուխտագնացություններից, այնպես էլ արշավների, խնջույքների և առհասարակ, մասսայական միջոցառումների կազմակերպումից։ 

«Այսօր ևս հանդես ենք եկել հայտարարությամբ։ Մենք փորձել ենք եկեղեցու միջոցով ճշտել ուխտագնացությանն վայրերը և այն հստակ օրերը , երբ քաղաքացիները իրականացնում են ուխտագնացություններ։ Համացանցում գրանցված «event»-ներին նույնպես անդրադարձել ենք, որոնք եղել են քայլարշավներ։ Այն վայրերում, որտեղ մենք հնարավոր է տեղի ունենան նմանատիպ միջոցառումներ արդեն իսկ նախատեսված է, որ կլինեն վերակարգեր, որոնք իրավական գնահատական կտան կազմակերպիչների և այցելուների գործողություններին»,- եզրափակեց ոստիկանապետը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել