Կապանում ձերբակալված չորրորդ քաղաքացին ազատ է արձակվել. մերժվել է նաեւ նրան կալանավորելու միջնորդությունը |armtimes.com|
13:49 - 27 մայիսի, 2020

Կապանում ձերբակալված չորրորդ քաղաքացին ազատ է արձակվել. մերժվել է նաեւ նրան կալանավորելու միջնորդությունը |armtimes.com|

armtimes.com: Մայիսի 24-ին Կապանում ձերբակալված չորրորդ քաղաքացին՝ Աշոտ Պապյանը, ազատ է արձակվել. նրա ձերբակալման որոշումը ճանաչվել է ոչ իրավաչափ:

Այս մասին ասաց Պապյանի պաշտպան Համլետ Դավթյանը:

Վերջինիս խոսքով՝ ձերբակալման որոշման դեմ իր բողոքից բացի դատարան է ներկայացվել նաեւ նախաքննական մարմնի միջնորդությունը՝ Պապյանին կալանավորելու վերաբերյալ. նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով՝ առանձնապես խոշոր չափի թմրանյութ ձեռք բերելու եւ պահելու համար: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, քննելով բողոքն ու միջնորդությունը, երեկ որոշել է ձերբակալումը ճանաչել ոչ իրավաչափ, իսկ կալանավորման միջնորդությունը մերժել.

«Ձերբակալման որոշման մեջ նշված էր, որ անձը նրան մատնացույց է արել որպես հանցագործություն կատարողի, այսինքն՝ մեկը պիտի լիներ, որ նման ցուցմունք տար, բայց նման անձ չկար եւ չէր կարող լինել, քննիչն էլ չկարողացավ դա ներկայացնել, եւ դատարանն էլ որոշեց, որ ձերբակալման հիմքեր չեն ունեցել»,- նշեց պաշտպանը: Ինչ վերաբերում է կալանավորման միջնորդության մերժմանը, պաշտպանի խոսքով՝ դատարանը գտել է, որ առկա է հիմնավոր կասկած, սակայն կալանավորման հիմքերը բացակայում են:

Համլետ Դավթյանի խոսքով՝ իր պաշտպանյալը մեղադրանքը չի ընդունել, ցուցմունք տալուց էլ առայժմ հրաժարվել է: Հարցին՝ ի՞նչ է դրվել նրա մեղադրանքի հիմքում, արդյո՞ք այդ ժամանակ արդեն եղել է նրա դեմ ցուցմունք տված անձ, Դավթյանը բացասական պատասխանեց՝ նշելով, որ թմրանյութը խուզարկությամբ է հայտնաբերվել: Հարցին՝ դա Պապյանի բնակարանո՞ւմ է եղել, պաշտպանն ասաց. «Իր բնակարանը չէ, դա առանձին հարց է, թող դրան ես չպատասխանեմ»:

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել