Խորհրդարանը քննարկում է հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքները սահմանող օրինագիծը |armenpress.am|
15:48 - 27 մայիսի, 2020

Խորհրդարանը քննարկում է հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքները սահմանող օրինագիծը |armenpress.am|

armenpress.am:ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է «Հոգեբուժական օգնության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրինագծերի փաթեթը, որով նախատեսվում է սահմանել հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքները:

Խորհրդարանի մայիսի 27-ի նիստում փաթեթը ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը:

«Սույն օրինագծով սահմանվել են հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքները՝ անկախ նրանց գտնվելու վայրից: Սահմանվել են նաև դրանց իրականացման ընթացակարգերը, ինչպես նաև հոգեբուժական կազմակերպության պարտականություններն ու պատասխանատվությունները»,- ասաց Ավանեսյանը:

Նախարարի տեղակալը նշեց, որ գործող օրենքն ընդունվել է 2004 թ. և արդեն չի համապատասխանում ներկայիս պահանջներին, մի շարք հարցեր դուրս են մնացել օրենքի կարգավորման շրջանակից, ինչը լուրջ խոչընդոտ է առաջացնում և՛ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձնանց իրավունքների իրացման ու պաշտպանության, և՛ հոգեբուժական օգնություն ցույց տվող կազմակերպությունների գործառույթների իրականացման, փորձաքննությունների անցկացման և այլ հարցերում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել