Ոստիկանություն է հրավիրվել «Ֆեյսբուք»-ի օգտատերը անչափահաս որդու հետ. տղան ասել է, որ գիրքը ոչ թե տվել են, այլ գտել է
19:20 - 27 մայիսի, 2020

Ոստիկանություն է հրավիրվել «Ֆեյսբուք»-ի օգտատերը անչափահաս որդու հետ. տղան ասել է, որ գիրքը ոչ թե տվել են, այլ գտել է

«Ֆեյսբուք» սոցիալական կայքում Դավիթ Աթանեսյան օգտատերը տեղադրել էր տեսանյութ, որտեղ ասվում էր, որ իր 9 տարեկան որդուն և բակում խաղացող երեխաներին է մոտեցել մի անծանոթ կին և բաժանել սրբապղծություն տարածող գրքեր։ ՀՀ ոստիկանության անչափահասների գործերով եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի ստորաբաժանման ծառայողները վերոհիշյալ նյութի հետքերով ստուգումներ և պարզաբանումներ են իրականացրել: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:

Ոստիկանության Արաբկիրի բաժին է հրավիրվել «Ֆեյսբուք» սոցիալական կայքի օգտատերը անչափահաս որդու հետ: Զրույցի ընթացքում տղան նշել է, որ գիրքն իրեն ոչ ոք չի տվել, այլ այն գտել է շենքի հարևանությամբ գտնվող խոտածածկ տարածքից և մատնացույց է արել վայրը, որտեղից գտել է գիրքը։ Ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստով նախապատրաստվում են նյութեր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել