Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կիրառման համար պատրաստ կլինի արդեն այս տարի․ ԱՄՆ Ալերգիայի և վարակների ազգային ինստիտուտի տնօրեն
10:43 - 28 մայիսի, 2020

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կիրառման համար պատրաստ կլինի արդեն այս տարի․ ԱՄՆ Ալերգիայի և վարակների ազգային ինստիտուտի տնօրեն

Ըստ Միացյալ Նահանգների Ալերգիայի և վարակների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչիի՝ նախատեսվում է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կիրառման համար պատրաստ կլինի արդեն այս տարի։

«Կարծում եմ, որ եթե ամեն ինչ նորմալ ընթանա, տարվա վերջում՝ նոյեմբերին կամ դեկտեմբերին, պատվաստանյութն արդեն կդրվի շրջանառության մեջ», - ասել է Ֆաուչին, որը նաև Սպիտակ տան՝ կորոնավիրուսի դեմ պայքարի գերատեսչական խմբի անդամ է։ 

Համաձայն ԱՀԿ-ի տվյալների՝ այս պահի դրությամբ առկա է 10 պատվաստանյութ։ Այդ պատվաստանյութերը մարդկանց վրա թեստավորման փուլում են։

 

Աղբյուրը՝ edition.cnn.com:

Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել