Մայիսյան հերոսամարտի զենքերը կներկայացվեն օնլայն ցուցահանդեսում |armenpress.am|
11:54 - 28 մայիսի, 2020

Մայիսյան հերոսամարտի զենքերը կներկայացվեն օնլայն ցուցահանդեսում |armenpress.am|

armenpress.am:  1918 թվականի Մայիսյան հերոսամարտերի 102-րդ ամյակին Հայոց ազգագրության թանգարանը վիրտուալ հարթակում կներկայացնի «Զենքը արիականության, առնականության և ուժի խորհրդանիշ» խորագրով ցուցահանդեսը։

Թանգարանի տնօրեն Կարեն Փահլեվանյանն ասաց, որ կորոնավիրուսի տարածման ընթացքում թանգարանը փակ է եղել և գործունեություն է ծավալել օնլայն տիրույթում: Մայիսի 28-ին այն նույնպես փակ կլինի այցելուների համար:

Խոսելով սպասվող՝ «Զենքը արիականության, առնականության և ուժի խորհրդանիշ» ցուցահանդեսի մասին՝ տնօրենն ասաց, որ առաջին անգամ ցուցադրվելու են այն զենքերը, որոնք երկար տարիներ պահվում են թանգարանի ֆոնդում, զենքեր, որոնք 1918 թվականի Մայիսյան հերոսամարտերի ժամանակ են կիրառվել:

«Ներկայացնելու ենք սառը զենքեր, հրազեն՝ ատրճանակներ, հրացաններ և խոշոր տրամաչափի զնեքեր, ինչպես, օրինակ, գնդացիր և այլն: Զենքերից յուրաքանչյուրն ունի հետաքրքիր պատմություն: Կան զենքեր, որոնք մեզ են հանձնել, կան զենքեր, որոնք մենք ենք ձեռք բերել, կան նաև անվանական և այլ զենքեր»,-նշեց Փահլեվանյանը:

Շարունակությունը՝ armenpress.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել