Ինչպե՞ս են թեստավորում, որքա՞ն են թեստի պաշարները և ե՞րբ կլինեն տեղական թեստերը |ampop.am|
12:58 - 28 մայիսի, 2020

Ինչպե՞ս են թեստավորում, որքա՞ն են թեստի պաշարները և ե՞րբ կլինեն տեղական թեստերը |ampop.am|

ampop.am: Չինական Ուհան քաղաքում միանման գանգատներով պացիենտների օր օրի աճող թիվը բժիշկներին ահազանգեց վարակի նոր տեսակի ծագման մասին։ Վարակիչ հիվանդության հետագա տարածումը կանխելու համար, նախ և առաջ, վարակվածների մոտավոր թիվը պարզել էր պետք։ Ինչպես վարակիչ այլ հիվանդությունների դեպքում, այս դեպքում ևս համաճարակային պատկերը ստանալուն օգնում է թեստավորումը։

Ախտորոշիչ թեստերի արտադրությունը Չինաստանում մեկնարկեց այն բանից հետո, երբ Ուհանի Վիրուսաբանության ինստիտուտը պարզեց նոր կորոնավիրուսի գենետիկ հաջորդականությունը։

Չինաստանում և Չինաստանի սահմաններից դուրս վարակի տարածմանը զուգահեռ՝ մեծացավ նաև թեստերի պահանջարկը։ Մի շարք երկրներ, ինչպիսիք են՝ Հարավային Կորեան, Սինգապուրը, Ավստրալիան, որոնք ունեին տեղում թեստերի արտադրություն կազմակերպելու հնարավորություն, արտադրեցին։

Բազմաթիվ երկրներ՝ այդ թվում Հայաստանը, COVID-19-ի ախտորոշիչ թեստեր առայժմ ձեռք են բերում այլ երկրներից։

Նոր կորոնավիրուսի ախտորոշման համար թեստերի առաջին խմբաքանակը ձեռք բերելու մասին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր հունվարի 31-ին։ Խոստացված խմբաքանակը՝ 200 հատ թեստ, փետրվարի սկզբին արդեն Հայաստանում էր։

Թեստավորվողների շրջանակը փետրվար-մարտին խիստ սահմանափակ էր։ Թեստավորվելու համար անձը պետք է բավարարել հետևյալ երեք պայմաններից առնվազն մեկին.

  • ժամանած լիներ համաճարակաբանական առումով լարված երկրից,
  • շփված լիներ հաստատված դեպքի հետ, այսինքն՝ կորոնավիրուսով հիվանդ մարդու հետ,
  • ունենար կլինիկական ախտանիշեր՝ ջերմություն, հազ, շնչառության դժվարացում։

Հայաստանում թեստավորում անվճար հիմունքներով մինչ այժմ կատարվում է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում, ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում և մարզերում գործող մասնաճյուղերում, ինչպես նաև «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ի կողմից՝ բժշկական ցուցումով։

Ապրիլի առաջին կեսին, երբ ավելացան թե´ձեռքբերված թեստերի քանակը, թե´ թեստավորման տեխնիկական հնարավորությունները, ընդլայնվեց նաև թեստավորվողների շրջանակը։

Առկա խմբերին ավելացան`

կասկածելի դեպքերի հետ շփում ունեցած բուժաշխատողները,
թոքաբորբ ախտորոշումով բոլոր հիվանդները,
հղիները,
այն ծննդկանների երեխաները, ովքեր ծննդաբերելուց առաջ սուր շնչառական վարակ են ունեցել։

Թեստերի պաշարները Հայաստանում

Ապրիլի վերջից՝ Հայաստանում օրական արվում է ավելի քան 1000 թեստ։  Առողջապահության նախարարության կողմից տրամադրված տվյալների համաձայն, մայիսի 19-ի դրությամբ ԱՆ պահեստներից մեկում եղել է ավելի քան 6800 թեստ, իսկ մեկ այլ պահեստում մայիսի 20-ի դրությամբ՝ մոտ 41 հազար թեստ՝ լեհական, ռուսական և չինական արտադրության։

Նոր կորոնավիրուսային հիվանդության ախտորաշման համար աշխարհում լայնորեն կիրառվում են ՊՇՌ թեստերը։ Սա ախտորոշման մինչև այժմ հայտնի ամենամատչելի ու հուսալի մեթոդն է։ ՊՇՌ մեթոդով հնարավոր է մեծ ճշգրտությամբ ախտորոշել ինֆեկցիոն հիվանդությունները, այդ թվում՝ նոր կորոնավիրուսային հիվանդությունը՝ դեռևս ինկուբացիոն շրջանում։

COVID-19-ի ախտորոշման համար օգտագործվում են նաև սերոլոգիական թեստերը։ Հարևան Իրանում արտադրվում է թեստերի այս տեսակը, որը նաև արտահանվում է։ Սերոլոգիական ախտորոշման մեթոդով հնարավոր է որոշել՝ մարդը նախկինում հիվանդացած եղել է, թե՝ ոչ։ Ախտորոշման այս մեթոդը բացի հարևան երկրից, կիրառել են Չինաստանը, Սինգապուրը և այլն։

Տեղական թեստերը՝ այլընտրանքային տարբերակ

Չինական ծագման բժշկական պարագաների շուրջ ինտրիգները կորոնավիրուսի ֆոնին ակտիվացել են։ Չինաստանից ձեռք բերված պարագաների ու սարքավորումների որակի հանդեպ անվստահություն են հայտնել Նիդեռլանդները, Իսպանիան, Թուրքիան և այլ երկրներ։ Եվրոպական մի շարք երկրներ էլ հրաժարվել են չինական ապրանքներից։

Այդուհանդերձ, Չինաստանը շարունակում է մնալ կորոնավիրուսից տուժած երկրներին բժշկական նշանակության պարագաներ մատակարարող հիմնական երկրներից մեկը։ Կորոնավիրուսի դեմ պայքարելու համար Հայաստանը ևս անհրաժեշտ բժշկական պարագաների մի մասը ձեռք է բերում Չինաստանից։ Զուգահեռ փորձ է արվում տեղում կազմակերպել անհատական պաշտպանիչ միջոցների՝ դիմակների, ակնոցների, բժշկական արտահագուստի արտադրություն։

Շարունակությունը՝ ampop.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել