Կալանավորված և դատապարտված անձանց շրջանում կորոնավիրուսային հիվադության դեպք չի արձանագրվել․ Լուսինե Մարտիրոսյան
16:48 - 28 մայիսի, 2020

Կալանավորված և դատապարտված անձանց շրջանում կորոնավիրուսային հիվադության դեպք չի արձանագրվել․ Լուսինե Մարտիրոսյան

Այսօր մամուլում շրջանառված լուրերի համաձայն Երևան- կենտրոն ՔԿՀ-ից մի քանի կալանավորներ տեղափոխվել են Վարդաշեն ՔԿՀ։ Ըստ pastinfo.am լրատվականի տեղեկություննեի տեղափոխման պատճառը ՔԿՀ-ում կորոնավիրուսի վարակման մեծ վտանգն է։

Քրեակատարողական հիմնարկներում միշտ էլ տեղաբաշխման գործընթացներ են իրականացվում, և մամուլում հրապարակված տեղեկության մեջ որևէ արտասովոր բան չկա: Եթե մտահոգությունը ՔԿհ-ներում պահվող անձանց առողջությանն է վերաբերում, ապա այս պահի դրությամբ կալանավորված և դատապարտված անձանց շրջանում կորոնավիրուսային հիվադության դեպք չի արձանագրվել:

infocom.am-ի հետ զրույցում Արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը նշեց, որ քրեակատարողական հիմնարկներում միշտ էլ տեղաբաշխման գործընթացներ են իրականացվում, և մամուլում հրապարակված տեղեկության մեջ որևէ արտասովոր բան չկա:

«Եթե մտահոգությունը ՔԿՀ-ներում պահվող անձանց առողջությանն է վերաբերում, ապա այս պահի դրությամբ կալանավորված և դատապարտված անձանց շրջանում կորոնավիրուսային հիվադության դեպք չի արձանագրվել»,- հավելեց Մարտիրոսյանը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել