Արայիկ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի կրթության, գիտության և սպորտի ներկա և նախկին նախարարների հետ
17:55 - 28 մայիսի, 2020

Արայիկ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի կրթության, գիտության և սպորտի ներկա և նախկին նախարարների հետ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այսօր հեռախոսազրույց եմ ունեցել Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նորանշանակ նախարար Լուսինե Ղարախանյանի հետ: Նրան մաղթել եմ արդյունավետ աշխատանք, առաջընթաց իր ղեկավարած ոլորտներում, ինչպես նաև առաջարկել մեր նախարարության աջակցությունը ու փոխանցել համագործակցության պատրաստակամությունը։ Ի դեպ, տիկին Ղարախանյանի հետ առաջին կարճատև հանդիպումն ու զրույցը կայացել էր այն ժամանակ, երբ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը ներկա լինելու նպատակով Ստեփանակերտում էի։

Հեռախոսազրույց եմ ունեցել նաև գերատեսչությունը մինչ այս ղեկավարած Նարինե Աղաբալյանի հետ, նրան շնորհակալություն եմ հայտնել համագործակցության համար և հույս հայտնել, որ ապագայում ևս տիկին Աղաբալյանը կշարունակի աջակցել ոլորտների զարգացմանը` գործի դնելով անցած տարիներին ձեռք բերած հսկայական փորձը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել