Նույնիսկ տնային պայմաններում պատրաստված դիմակների որակյալ կրումը կարող է զրոյի հասցնել վարակի տարածումը․ Նիկոլ Փաշինյան
18:34 - 28 մայիսի, 2020

Նույնիսկ տնային պայմաններում պատրաստված դիմակների որակյալ կրումը կարող է զրոյի հասցնել վարակի տարածումը․ Նիկոլ Փաշինյան

Նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի իրավիճակը ցավոք սրտի շարունակում է լարվել։ Երեկ ունեցել ենք 422 նոր դեպք, 15՝ մահ։ Ես ուզում եմ ցավակցություն մաղթել մեր մահացած քաղաքացիների ընտանիքներին, հարազատներին։ Այս մասին պարետատան նիստից հետո ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս մասնավորապես շեշտեց՝

«Մեր վելուծությունը ցույց է տալիս, որ վարակի ամենամեծ օջախը մայրաքաղաք Երևանն է և կարող ենք արձանագրել, որ վարակի պոտենցյալ աղբյուրները ամենուր են՝ աշխատանքի վայրերում, հասարակական տրանսպորտում, փողոցում, հանրային սննդի օբյեկտներում, ամենուր։ Դրա համար շարունակում ենք համոզված մնալ, որ ելքը հակահամաճարակային կանոնների պահպանումն է՝ դիմակների կրում, ձեռքերի ախտահանում և սոցիալական հեռավարության պահպանումը։ Պետք է բացառել առևտուրը, եթե վաճառողը և հաճախորդները դիմակով չեն։ Կոչ եմ անում, որ դադարեցվեն դիմակի շուրջ  բոլոր շահարկումները և ապատեղեկատվության տարածումը կորոնավիրուսի հետ կապված, քանի որ իրավիճակը լուրջ է և գնալով լրջանում է։ Ուզում եմ նաև ասել, որ անտեղի եմ համարում այն շահարկումները, երբ ասում են, որ դիմակը թանկ է։ Մենք ոչ մեկի չենք ստիպել գնել դիմակ, այլ ասել ենք, որ կարելի է դիմակ պատրաստել նաև տնային պայմաններում։  Մեր և մասնագետների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նույնիսկ տնային պայմաններում պատրաստված դիմակների որակյալ կրումը կարող է զրոյի հասցնել վարակի տարածումը։ Կրկին շեշտում եմ՝ որակյալ կրումը, որոշ ժամանակը մեկ պետք է այն փոխել և այնպես կրել, որ փակվի և՛ բերանը և՛ քիթը։ Ուզում եմ նաև ընդգծել, որ վարակի աղբյուրները ամենուր են և բազմաթիվ վարակակիրներ չգիտեն, որ իրենք վարակակիր են, որովհետեև վարակվածների մեծ մասը ասիմպտոմ է։ Քաղաքացին կարող է   որևէ գանգատ չունենալ, սակայն այդ ընթացքում կարող է վարակել իր բարեկամներին։ Շատ հնարավոր է, որ մենք բախվենք մի իրավիճակի, որ մեր վերակենդանացման բաժանմունքներում ֆիզիկապես չկարողանանք ընդունել հիվանդներին։ Հիշե՛ք, որ այդ ազատ տեղը կարող է անհրաժեշտ լինել ձեր հարազատին, ձեր ընտանիքի անդամին և կոչ եմ անում իրավիճակին նայել այսպես։ Այսօր ամբողջ աշխարհը չունի կորոնավիրուսի հետ կապված ամբողջական գիտելիք և այսօր պարզվել է դիմակների էֆեկիվությունը, այն դեպքում, երբ այն կիառվում է համատարած։ Այն դեպքում, երբ երկու հոգի շփվում են դիմակով, եթե նույնիսկ նրանից մեկը վարակված է, ապա այդ դեպքում էլ հավանականությունը մեծ է, որ մյուսը չի վարակվի։ Մեր գնահատմամբ , եթե երկուսն էլ կրում են դիմակ, ապա 90-95 տոկոս հավանականությամբ այդ վարակը չի անցնի մյուսին։ Մեր հույսը և մեր կոչը հանրային վարքագծի փոփոխությունն է, բայց այդ համատեքստում մենք վարչական լծակներ ենք կիառելու։ Գործադրել ենք անսպասելի ռեյդերի պրակտիկան, երբ վարչական շրջաններում, համայնքներում ոստիկանության և տեսչական մարմինների ներկայացուցիչները մտնում են համայնքներ  և արձանագրում են խախտումները։ Չի բացառում, որ հետագայում տնտեսվարողները ավելի երկար ժամանակով փակվեն, եթե խախտումները կրկնակի լինեն։ 
Ավտոմեքենաներում, եթե վարորդի հետ  կա որևէ ուղևոր, ապա երկուսն էլ պետք է կրեն դիմակներ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել