Հայաստանում կա 316 ծանր, 53 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի․ Արսեն Թորոսյան
18:44 - 28 մայիսի, 2020

Հայաստանում կա 316 ծանր, 53 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի․ Արսեն Թորոսյան

Այս պահի դրությամբ Հայաստանում կա 316 ծանր վիճակում գտնվող քաղաքացի, 53 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում է, 17 քաղաքացի միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքերի։ Այս մասին այսօր Պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: 

«Ինչպես նշվեց իրավիճակը լարված է ։ Մենք շարունակում ենք ծավալել հիվանդանոցային մահճակալային ֆոնդը՝ հատուկ ինտենսիվ թերապիայի գծով։ Մոտակա մեկ ամսվա ընթացքում կունենանք ևս 100 մահճակալ ինտենսիվ թերապիայի։ 50-ը կլինի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում,  50-ը՝ «Էրեբունի» ԲԿ-ում։ Այս պահին էլ բազմաթիվ ԲԿ-ներ ներգրավված են պրոցեսում և գրեթե բոլոր վերակենդանացման բաժանմունքներում առանձնացված են հատվածներ կորոնավիրուսով պացիենտների համար»,- ասաց նախարարը։

Նախարարը կոչ արեց քաղաքացիներին, որպեսզի պոլիկլինիկաների աշխատանքում թերացումներ հայտնաբերելու, բողոքների  դեպքում անհապաղ տեղեկացնել Առողջապահության նախարարությանը՝ զանգարելով նախարարության թեժ գծին։ Նախարարը շեշտեց, որ այդ միջոցով ավելի արագ կկարողանան արձագանքել իրավիճակին։  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել