Նոր նշանակումներ Արցախում․ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ներկայացրել է իր որոշումները
10:23 - 29 մայիսի, 2020

Նոր նշանակումներ Արցախում․ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ներկայացրել է իր որոշումները

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր ներկայացրել է մի շարք պաշտոններում կատարած իր նշանակումները։

«Սամվել Սերգեյի Շահրամանյանին նշանակել Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար։ Ազատելով նրան Արցախի Հանրապետության ԱԱԾ տնօրենի պաշտոնից։

 Հաջորդ որոշումով գեներալ - մայոր Կամո Աբգարի Աղաջանյանին նշանակել ԱՀ  ԱԱԾ տնօրենի պաշտոնում։ Ազատելով նրան՝ ԱՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից»,- ասաց Հարությունյանը։

Արցախի նախագահը շեշտեց, որ Աղաջանյանին մի քանի օր առաջ է նշանակվել ոստիկանության պետի տեղակալի պաշտոնում։

«Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար  է  նշանակվում Էրիկ Ռոբիկի Հարությունյանը , նա եղել է պատգամավոր։ 
Ստեփան Սարգսյանը ազատվում է Քաշաթաղի շրջանի վարչական ղեկավարի պաշտոնից,  իսկ մեկ այլ որոշումով Արտյոմ Սարիբեկյանը նշանակվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի վարչականզամի ղեկավարի պաշտոնում», տեղեկացրեց Հարությունյանը։
Արցախի նախագահի խոսքով կադրերի նշանակման համար օգտվելու են տեղական կադրերից՝ յուրաքանչյուր շրջանում պաշտոնյաներ են նշանակվելու այդ տարածաշրջանի կադրերը։

Սամվել Բաբայանը նշանակվել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում։ 

Մասիս Մայիլյանը նշանակվել է Արցախի ԱԳ նախարար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել