Բարեկարգվում են Խոր Վիրապ վանքի ավտոկայանատեղին եւ հարակից տարածքները
14:16 - 29 մայիսի, 2020

Բարեկարգվում են Խոր Վիրապ վանքի ավտոկայանատեղին եւ հարակից տարածքները

ՀՀ ԶԲոսաշրջության կոմիտեն տեղեկացնում է, որ Հայաստանի զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքները շարունակվում են։

Բարեկարգվում են՝

  1. Խոր Վիրապ վանքի ավտոկայանատեղին եւ հարակից տարածքները

  2. Դեպի Խոր Վիրապ տանող ճեմուղին։

Ծրագիրը նախատեսում է հանրային ենթակառուցվածքի ստեղծում՝ զուգարաններ հարմարեցված նաեւ հաշմանդամների համար, ինչպես նաև վանքի եւ հարակից տարածքների ջրամատակարարման ապահովում։

Ընթացիկ աշխատանքներով նախատեսվում է նաև բարեկարգել կանաչապատ տարածքները եւ ստեղծել հանգստի գոտի, հանրային վաճառակետեր։

ℹ️Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի եւ պետության համաֆինանսավորմամբ՝ «Տեղական տնտեսության եւ ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակներում։

Ծրագրի բովանդակության պատասխանատու` ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտե,
Ծրագրի իրականացնող՝ ՀՀ ՏԿԵՆ Տարածքային զարգացման հիմնադրամ


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել