Հնարավոր է սանիտարական նորմերը չեն պահպանվել, դրա համար Դենդրոպարկ տանող ճանապարհը փակել են. Դենդրոպարկի տնօրեն |tert.am|
14:42 - 29 մայիսի, 2020

Հնարավոր է սանիտարական նորմերը չեն պահպանվել, դրա համար Դենդրոպարկ տանող ճանապարհը փակել են. Դենդրոպարկի տնօրեն |tert.am|

tert.am: Այսօր, մամուլում տեղեկություն էր հրապարակվել այն մասին, որ Ստեփանավանի Դենդրոպարկ տանող ճանապարհը ոստիկանությունը փակել է:

Ստեփանավանի Սոճուտ դենդրոպարկի տնօրեն Վիտալի Լեոնովիչն ասաց, որ Դենդրոպարկը բաց է, սակայն գյուղ տանող ճանապարհը փակ է:

Հարցին, թե արդյո՞ք ճանապարհի փակումը կապված է երեկ Դենդրոպարկ այցելած քաղաքացիների մեծ թվի հետ, տնօրենը պատասխանեց, որ հնարավոր է սանիտարական նորմերը չեն պահպանվել և դրա համար փակել են, ինքը տեղեկություն չունի, իրեն ոչինչ չեն զգուշացրել:

Նա փոխանցեց նաև, որ երեկ Դենդրոպարկի տարածքում եղել են հսկող ոստիկաններ, սակայն նրանց թիվը մեծ չի եղել, իսկ այսօր ոստիկաններն ավելին շատ են:

Առավել մանրամասն՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել