ՄԻԵԴ-ը հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիքը |armtimes.com|
15:28 - 29 մայիսի, 2020

ՄԻԵԴ-ը հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիքը |armtimes.com|

armtimes.com: Մարդու իրավուքնների եվրոպական դատարանն այսօր  հրապարակել է իր խորհրդատվական կարծիքը Ռոբերտ Քոչարյանի գործով:

Հիշեցնենք, Սահմանադրական դատարանի դիմումը  կապված էր ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հետ, որով մեղադրվում է Քոչարյանը։

ՄԻԵԴ-ը միաձայն գտել է, որ չի կարող պատասխանել ՀՀ ՍԴ-ի կողմից առաջադրված առաջին երկու հարցերին: Մասնավորապես, ՄԻԵԴ-ը չի կարողացել գտնել ուղիղ կապ առաջին երկու հարցերի ու ընթացիկ ներքին դատավարության միջեւ, որը հարուցվել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ, ենթադրաբար, 2008 թ.-ին սահմանադրական կարգը տապալելու նրա փորձի համար:

Առաջադրված առաջին երկու հարցերն էին՝

Առաջին՝ Արդյո՞ք որակական նույն պահանջներն են ներկայացվում (որոշակիություն, կայունություն) Եվրոպական Կոնվենցիայի 7-րդ հոդվածի իմաստով հանցագործություն սահմանող «օրենք» հասկացության ու Կոնվենցիայի այլ՝  8-11-րդ հոդվածներում գործածվող «օրենք» հասկացության նկատմամբ:

Երկրորդ՝ Եթե՝ ոչ, այդ դեպքում ինչպիսի՞ չափորոշիչներով են դրանք սահմանազատվում:

Բացի այս երկուսից, Սահմանադրական դատարանը մեկ այլ, երրորդ հարց էլ էր ուղղել, այն է՝ 

 կարո՞ղ է, արդյոք, ավելի բարձր իրավաբանական ուժ եւ վերացականության ավելի բարձր աստիճան ունեցող իրավական ակտերի որոշ իրավադրույթներին հղում պարունակող ու դրա ուժով հանցագործություն սահմանող քրեական օրենքը բավարարել որոշակիության, հասանելիության, եւ կայունության պահանջները։

ՄԻԵԴ-ն այս հարցի մասով գտել է, որ այդպիսի իրավադրույթը, , որը կիրառվում է գործողությունները կամ զանցանքները քրեականացնելու համար, ինքնին հոդված 7-ի հետ անհամատեղելի  չէ։ Դրույթը, որին հղում է կատարվում, համատեղ ընթերցմամբ պետք է հնարավորություն տա անհատներին, եթե անհրաժեշտ է, իրավական խորհրդատվության օգնությամբ հասկանալ, կանխատեսել, թե ինչ վարքագիծը կբերի քրեական պատասխանատվության։

Սահմանադրական դատարանի չորրորդ հարցը վերաբերում է քրեական օրենքի հետադարձ կիրառման արգելքի սկզբունքին (Կոնվենցիայի 7-րդ հոդվածի 1-ին մաս) , թե ինչպիսի՞ չափորոշիչներ են սահմանված հանցանքի կատարման պահին գործող ու դրանից հետո փոփոխված քրեական օրենքների համադրման համար՝ պարզելու դրանց էական նմանությունները կամ տարբերությունները: 

Դատարանը գտել է, որ այսպիսի գնահատականները պետք է հաշվի առնեն կոնկրետ հանգամանքները (կոնկրետացման սկզբունք), ոչ թե իրականացվեն վերացական ձեւով։

ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքն ամբողջությամբ՝ այստեղ:

Առավել մանրամասն՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել