«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ վերակենդանացման բաժանմունքը զբաղված է 95 տոկոսով, իսկ մնացածը՝ 80. ԲԿ տնօրեն
 |news.am|
19:23 - 29 մայիսի, 2020

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ վերակենդանացման բաժանմունքը զբաղված է 95 տոկոսով, իսկ մնացածը՝ 80. ԲԿ տնօրեն |news.am|

news.am: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն, որն ապրիլի 2-ին ամբողջությամբ վերապրոֆիլավորվել է կորոնավիրուսով հիվանդերի սպասարկման ուղղությամբ, ունի մոտ 500 մահճակալ, որից 80-ը վերակենդանացման բաժանմունքում է: Այս մասին, այսօր՝ մայիսի 29-ին, պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ նշեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրեն Արման Հովակիմյանը:

«Այսօր ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում զբաղված են մահճակալների 95 տոկոսը, իսկ մնացած մասում 80 տոկոսը:

Մինչ այսօր ԲԿ-ն ընդունել է կորոնավիրուսով վարակված մոտ 1470 պացիենտի, որոնցից 450-ը եղել են ծանր եւ ծայրահեղ ծանր: Ընդ որում ծանր պացիենտները վերակենդանացման բաժանմունքի կարիք ունեն, որն ամենասուղն է այս օրերի համար: Վերջին օրերին ավելացել են ծանր եւ ծայրահեղ ծանր դեպքերը: Մեր խնդիրն է, որ առողջապահական համակարգը չունենա կոլապս, որ առողջապահական համակարգի բուժաշխատողները կարողանան ամբողջ ծավալով մատուցել բուժծառայություն»,-ասաց ԲԿ տնորենը եւ կոչ արեց պահպանել սահմանված կանոնները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել