Կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող բուժաշխատողների վարձատրությունը միջինը 2-3 անգամ բարձրացել է. Նիկոլ Փաշինյան
 |tert.am|
19:48 - 29 մայիսի, 2020

Կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող բուժաշխատողների վարձատրությունը միջինը 2-3 անգամ բարձրացել է. Նիկոլ Փաշինյան |tert.am|

tert.am: Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ հենց վիրուսի բուժմամբ զբաղվող բուժաշխատողների վարձատրությունը միջինում երկու-երեք անգամ բարձրացել է: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ավելացումները ձևավորվել են պարգևատրումների ֆոնդի հաշվին, բուժաշխտողների մասնագիտությանը համապատասխան՝ բժիշկ, միջին բուժանձնակազմ և կրտսեր բուժաշխատող, պարգևավճարներ են ստացել նաև շտապօգնության աշխատակիցները: ԱՆ-ն բուժաշխատողների համար ապահովում է նաև կեցության և սննդի հարցը»,- ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով բուժանձնակազմի պակասին՝ վարչապետն ասաց, որ ներկա պահին համակարգը կարիք ունի անեսթեզիոլոգ, ռեանիմատոլոգների մնացած մասով աշխատանքներ է տարել հենց նախարարությունը և կարողացել է ներգրավել նաև մեծ թվով կամավորների, բուժաշխատողների, կլինիկական օրդինատորների: «Կառավարությունը միջոցներ է ձեռնարկում երկրում բժշկական կարողությունները, մասնավորապես, վերակենդանացման բաժանմունքների կարողություններն ավելացնելու համար, բայց մենք՝ բոլորս ունենք հնարավորություն՝ նման կարիքը չեզոքացնելու, եթե պահենք առաջարկված նվազագույն հակահամաճարակային կանոնները»,- շեշտեց Փաշինյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել