Գալուստ Սահակյանի որդին ներգրավվել է որպես մեղադրյալ ՔԿ-ում քննվող քրեական գործով
 |armtimes.com|
21:07 - 29 մայիսի, 2020

Գալուստ Սահակյանի որդին ներգրավվել է որպես մեղադրյալ ՔԿ-ում քննվող քրեական գործով |armtimes.com|

armtimes.com: ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը, ներգրավվել է որպես մեղադրյալ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակում։

Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՔԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Ռիմա Եգանյանը:

«Արման Սահակյանը մի քանի այլ անձանց հետ Երևանի դպրոցներից մեկին կից հողակտորի օտարման հետ կապված քրեական գործի շրջանակում ներգրավվել է որպես մեղադրյալ»,- ասաց Եգանյանը` հավելելով, որ նախաքննությունը շարունակվում է։ Թե կոնկրետ ինչ հոդվածով է նա ներգրավվել որպես մեղադրյալ, Քննչական կոմիտեն կհայտնի ավելի ուշ։

Նշենք, որ Սահակյանը 2011-2018 թթ աշխատել է Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել