358 պացիենտ գտնվում է ծանր, 58-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում. Նիկոլ Փաշինյան |armtimes.com|
18:52 - 30 մայիսի, 2020

358 պացիենտ գտնվում է ծանր, 58-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում. Նիկոլ Փաշինյան |armtimes.com|

armtimes.com: Պարետատան նիստից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ բրիֆինգով, որին մասնակցեցին նաև Սուրբ Աստվածամայր ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղի կլինիկական ղեկավար Հայկ Անտոնյանը և Երևանի թիվ 13 պոլիկլինիկայի տնօրեն Ռուզաննա Դուրգարյանը:

Ըստ վարչապետի` չնայած նախորդ օրվա համեմատությամբ կորոնավիրուսով հիվանդ մարդկանց թիվը նվազել է 209-ով, դրանից համաճարակային իրավիճակի գնահատականը չի փոխվում: Նախորդ օրը գրանցվել է 251 դրական դեպք: Այս ընթացքում էլի ենք ունեցել նման նվազում, երբ մայիսի 25-ի 452 դեպքից հետո հաջորդ օրը՝ մայիսի 26-ին ունեցել ենք 289 դեպք, որից հետո դեպքերն էլի սկսել են աճել՝ 372, 460:

Նիկոլ Փաշինյանի փոխանցմամբ՝ երեկվա դրությամբ ծանր է գնահատվում 358 պացիենտի առողջական վիճակը, ծայրահեղ ծանր՝ 58: Թոքերի արհեստական օդափոխման սարք է միացված 15 մարդու: 

«Ուզում եմ «Կրկիր դիմակ, փրկիր կյանքեր կարգախոսը» մեկ անգամ ևս  մեկնաբանել: Այսօր շատ երիտասարդներ առաջնորդվում են այն մտածելակերպով, որ իրենք երիտասարդ են և չունեն հիվանդություններ, մեծ հավանականությամբ կորոնավիրուսը մեծ պրոբլեմ չի ստեղծի իրենց համար:  Բայց սա չի նշանակում, որ իրենց վարակվելու հետևանքով կյանքեր չեն խլվի: Իրենք կարող են վարակել այլ երիատասարդի և շղթայական ընթացք ունենա դա: Կարող են վարակել ծնողներին, տատիկներին, պապիկներին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

 

Շարունակությունը՝ armtimes.com-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել