ՀՀ հիվանդանոցները հագեցած են անհրաժեշտ դեղորայքով և սարքավորումներով․ Հայկ Անտոնյան |armenpress.am|
19:03 - 30 մայիսի, 2020

ՀՀ հիվանդանոցները հագեցած են անհրաժեշտ դեղորայքով և սարքավորումներով․ Հայկ Անտոնյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության բոլոր հիվանդանոցներն ու դրանց վերակենդանացման բաժանմունքները հագեցած են միջազգային նորմատիվներին համապատասխան անհրաժեշտ դեղորայքով և սարքավորումներով։

Այս մասին պարետատան նիստից հետո՝ ճեպազրույցի ժամանակ, ասաց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ինֆեկցիոն մասնաճյուղի կլինիկական ղեկավար Հայկ Անտոնյանը։

«Վստահեք մեզ, մենք ջանք չենք խնայելու ձեր հարազատների առողջության համար պայքարելու համար»,- ասաց Անտոնյանը։

Նա հավելեց, որ մեծահասակաների մոտ, ովքեր կյանքի ընթացքում ձեռք են բերել քրոնիկական հիվանդություններ, կորոնավիրուսն ընթանում է առանձնահատուկ բարդությամբ։

«Պետք է զգոն լինել, որպեսզի այնպես չստացվի, որ բժիշկներն անգամ մեծ անձնակազմով չկարողանան փրկել նրանց կյանքերը։ Պետք է պահպանել բոլոր կանոնները։ Խնդրում եմ, հարգելի հայրենակիցներ, հետևեք բոլոր կանոններին»,- նշեց Անտոնյանը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել