Երևանի թիվ 13 պոլիկլինիկայի կողմից հսկվում է կորոնավիրուսով վարակված 50 անձ |armenpress.am|
19:33 - 30 մայիսի, 2020

Երևանի թիվ 13 պոլիկլինիկայի կողմից հսկվում է կորոնավիրուսով վարակված 50 անձ |armenpress.am|

armenpress.am: Երևանի թիվ 13 պոլիկլինիկայի կողմից ստացիոնար բուժման պայմաններում հսկողության տակ է կորոնավիրուսով վարակված 50 մարդ: Նրանց թվում ծանր վիճակում գտնվող պացիենտներ կան: Այս մասին մայիսի 30-ին տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտնեց պոլիկլինիկայի տնօրեն Ռուզաննա Դուրգարյանը:

«Վերջին շրջանում բնակչության մոտ նկատվում է վարակի ծանր դեպքերի աճ: Երբեմն ընտանիքներով են դիմում պոլիկլինիկա: Եթե մի ժամանակ ընտանիքի անդամներից մեկի կամ երկուսի մոտ էր հաստատվում վարակը, ապա այժմ մեզ դիմում է վարակի ախտանիշներով վեց անձ, և վեցի մոտ էլ կորոնավիրուսը հաստատվում է»,-նշեց Դուրգարյանը և հորդորեց  հասարակությանը հետևել պարետի սահմանած անվտագության բոլոր միջոցառումներին, մտածել ոչ միայն սեփական անձի, այլև հարազատների մասին:

Անդրադառնալով պոլիկլինիկայի աշխատանքին՝ տնօրենն ասաց, որ դեռևս մարտ ամսից զբաղվում են կորոնավիրուսով վարակված հիվանդների  հայտնաբերման և հսկման գործընթացով, բայց այժմ իրենց դերը մի փոքր փոխվել է:

«Մեր հիմնական գործառույթը եղել է ջերմող և վերին շնչառական ախտանիշներով հիվանդների մոտ վարակի ախտանիշների հայտնաբերումը,  վիճակի գնահատումը  և նմուշառումներ իրականացնելը: Քանի որ վարակի դեպքերն աճեցին, ապրիլի 20-ից Երևանի քաղաքապետարանի և ՀՀ առողջապահության նախարարության համատեղ ուժերով ստեղծվեցին շրջիկ բրիգադներ, որոնք նմուշառումները կատարում են տնային պայմաններում: Պատասխանը ստանալուց հետո մենք ևս մեկ անգամ կատարում ենք հիվանդի վիճակի գնահատում, և, ըստ նախախարի հրամանի, վարակի թեթև դեպքերը հսկում են մեր պոլիկլինիկայի տեղամասային թերապևտները կամ մանկաբույժները»,-պատմեց Ռուզաննա Դուրգարյանը:

Նրա խոսքով՝ հիվանդանոց են տեղափոխվում այն վարակակիրները, որոնք խրոնիկ հիվանդություններ ունեն, 60 տարեկանից բարձր են,  հիվանդ են նաև թոքաբորբով:

 

Շարունակությունը՝ armenpress.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել