Մերկելը մերժել է G-7 գագաթաժողովին մասնակցելու նպատակով ԱՄՆ մեկնելու Թրամփի հրավերը |azatutyun.am|
20:05 - 30 մայիսի, 2020

Մերկելը մերժել է G-7 գագաթաժողովին մասնակցելու նպատակով ԱՄՆ մեկնելու Թրամփի հրավերը |azatutyun.am|

azatutyun.am: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մերժել է աշխարհի ամենազարգացած յոթ երկրների (G-7) գագաթաժողովին մասնակցելու նպատակով հունիսի վերջին Վաշինգտոն այցելելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հրավերը։

Գերմանիայի կառավարության մամուլի խոսնակ Ստեֆան Զայբերտը մամուլի ասուլիսում ասել է, որ կանցլերը շնորհակալություն է հայտնում հրավերի համար, բայց այսօրվա դրությամբ, հաշվի առնելով կորոնավիրուսի ընդհանուր իրավիճակը, չի կարող մասնակցել հանդիպմանը։ Միաժամանակ նա նշել է, որ Անգելա Մերկելն, իհարկե, կշարունակի հետևել համավարակի զարգացման իրավիճակին։

Մայիսի 26-ին Սպիտակ տունը հայտարարել էր, թե Թրամփի կարծիքով տնտեսությունը վերաբացելու ավելի լավ օրինակ չի կարող լինել, քան «Մեծ-20»-ի գագաթաժողովը Միացյալ Նահանգներում հյուրընկալելը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել